Բաժիններ՝

Ինչով է զբաղվում միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կրտսեր ժառանգորդը

Վրացի միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքի ամենակրտսեր ժառանգը՝ Ցոտնե Իվանիշվիլին, սկսել է զբաղվել գեղանկարչությամբ. նա իր աշխատանքները ներկայացնում է Instagram-ում։Ցոտնեի Instagram-ում կարելի է տեսնել տղայի արած նկարները՝ կենդանիների պատկերով, ինչպես նաեւ ծովային բնապատկեր:

Ցոտնեն ունի գրեթե 9,5 հազար բաժանորդներ, որոնք ակտիվորեն մեկնաբանում են նկարները պատկերող լուսանկարները: Իր նկարներից մեկը, որտեղ պատկերված է կամրջին կանգնած սիրահար զույգը, Ցոտնեն հարսանիքին նվիրել է իր եղբորը՝ ռեփ-կատարող Բերային ու նրա կնոջը՝ Նանուկա Գուդավաձեին, որոնք 2018 թվականի նոյեմբերի 11-ին պսակվել են Մցխեթ քաղաքում:

Ցոտնեի լավագույն ընկերը հենց իր եղբարն Է՝ Բերան: Նրա հետ դեռահասն անցկացնում է իր ազատ ժամանակի մեծ մասը. եղբայրները միասին հաճախում են մարզասրահ, կինո են դիտում, նույնիսկ հաճախ հագնվում են միանման եւ միասին նկարահանվում ֆոտոսեսիաներում: Բացի այդ, Բերան հաճախ եղբորը նկարահանում է սեփական երաժշտական հոլովակներում: Իվանիշվիլիի չորս երեխաներից ամենակրտսերին համարում են տաղանդավոր եւ Ցոտնեին մեծ ապագա են կանխատեսում այդ գործում, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս