Բաժիններ՝

«Ոչ ոք հանդերձարանում չի խոսում Ռոնալդուի մասին». Տիբո Կուրտուա

«Սերուցքայինների» դարպասապահը պնդում է, որ Մադրիդը չի հիշում հարձակվողին:

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ իր ակումբակիցները չեն քննարկում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին այն բանից հետո, ինչ պորտուգալացին ամռանը տեղափոխվել է «Յուվենթուս».

«Նրա մասին չեն խոսում հանդերձարանում: Հիմնականում մամուլն է հիշում նրա անունը»:

Այնուամենայնիվ, դարպասապահը խոստովանում է, որ հարձակվողի տեղափոխությունը դժվարություններ է ստեղծել «Ռեալի» համար ընթացիկ մրցաշրջանում:

«Եթե հեռանում է այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին Ռոնալդուն է, և նրա տեղը չի գալիս թոփ-հարձակվող, այդ ժամանակ դուք հասկանում եք, որ դժվար տարի է լինելու»,- Կուրտուային է մեջբերում Mirror-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728