
Որոնք են աշխարհի ամենաանվտանգ երկրները

Global Finance հանդեսը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշը: Ցուցակը հրապարակված է հրատարակության կայքում։ Վարկանիշի կազմման հիմնական չափանիշներ էին ընտրվել զինված հակամարտության ծագման հավանականությունը, քաղաքացիների անվտանգության համար սպառնալիքի մակարդակը, տնտեսական զարգացման մակարդակը, ինչպես նաեւ բնական աղետի առաջացման հավանականությունը:
Հրատարակության վարկածով՝ ամենաանվտանգ երկիրը Իսլանդիան է, երկրորդ տեղը գրավել է Շվեյցարիան, երրորդը՝ Ֆինլանդիան:
Առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Պորտուգալիան, Ավստրիան, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Դանիան եւ Նոր Զելանդիան:
ԱՄՆ-ը 65-րդ տեղն է զբաղեցրել հանցավորության բարձր մակարդակի, ինչպես նաեւ բնական աղետի մեծ հավանականության պատճառով: Ռուսաստանը 108-րդ տեղում է: Աշխարհի ամենից ոչ անվտանգ երկրներ են ճանաչվել Գվատեմալան, Եմենը եւ Ֆիլիպինները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: