
Բակո Սահակյանն ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱՀ Նախագահի խորհրդական – Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցիչ Զոյա Լազարյանը: