Բաժիններ՝

«Նրանք, ովքեր առաջին անգամ տեսան Բենզեմային անցյալ շաբաթ, կկարողանան իսկապես բացահայտել նրան». Սոլարի

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Ժիրոնայի» հետ (3:1) խաղից հետո խոսել է դուբլի հեղինակ Քարիմ Բենզեմայի մասին:

«Ես ցավում եմ նրանց համար, ովքեր այս ամբողջ ընթացքում քննադատելով հարձակվողին՝ չեն նկատել իսկական  Բենզեմային: Նրանք, ովքեր առաջին անգամ տեսան Բենզեմային անցյալ շաբաթ, կկարողանան իսկապես բացահայտել նրան:

Մենք նախկինի նման պաքարում ենք մրցանակի համար: Ոչ ոք չի փոխել մեր նպատակները: Թիմն ունի մրցակցային հոգի: «Ռեալը» մարտիկների և հաղթողների թիմ է և միշտ էլ ընդունում է մարտահրավերները»,- նշել է Սոլարին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս