
«Ակնարկել եմ Բարտոմեուին իմ պայմանագրի երկարաձգման մասին». Ռակիտիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ակնարկել է ակումբի նախագահ Յոզեֆ Մարիա Բարտոմեուին, որ ցանկանում է երկարաձգել պայմանագիրը:
Ֆուտբոլիստն ունի ակումբի հետ պայմանագիր մինչև 2021 թվականը:
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ, և ասում եմ դա նորից ու նորից: Սիրով կմնամ «Բարսելոնայում», եթե առաջարկեն: Եթե հաջողվի երկարաձգել պայմանագիրս, շատ լավ կստացվի:
Ես շատ երջանիկ եմ այստեղ: Բոլորը գիտեն այդ մասին, այդ թվում՝ նախագահը: Ուրիշ ասելու բան չկա:
Ակնարկել եմ ակումբի նախագահին՝ Բարտոմեուին, իմ պայմանագրի երկարաձգման մասին:
Ես 30 տարեկան եմ, ես իմ կարիերայի պիկին եմ: Ուզում եմ վայելել դա և խաղն այստեղ»,- ասել է Ռակիտիչը:
Սիրարփի Աղաբաբյան