Բաժիններ՝

«Բարսելոնան» ներկայացրել է 2 նոր ֆուտբոլիստի

«Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տորիդոն տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»:

19-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի հետ պայմանագիր է կնքել 4,5 տարի ժամկետով:

Սկզբում նշվում էր, որ խաղացողը կտեղափոխվի կատալոնական ակումբ մրցաշրջանի վերջում, երբ ֆրանսիացիների հետ պայմանագիրն ավարտվի, սակայն ակումբները պայմանավորվել են ձմռանն իրականացնել տեղափոխությունը:

Տորիդոն խաղում է «Թուլուզում»  2018 թվականի նոյեմբերի 3-ից: Նա անցկացրել է 10 խաղ և խփել է մեկ գոլ:

Կատալոնական ակումբը ներկայացրել է ևս մեկ երիտասարդ ֆուտբոլիստի: Խոսքը «Ատլետիկո Մինեյրոյի» և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի պաշտպան Էմերսոն Ապերսիդոյի մասին է:

20-ամյա ֆուտբոլիստի համար կատալոնացիները վճարել են 12 միլիոն եվրո:

Էմերսոնը կմիանա «Բարսելոնային» 2019 թվականի հուլիսի 1-ին, պայմանագիրը նախատեսված է հինգ տարվա համար:

Բրազիլիայում ֆուտբոլիստը 42 խաղ է անցկացրել, 2 գոլ է խփել, արել է 2 գոլային փոխանցում և ստացել է 12 դեղին քարտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս