
Արթուր Վանեցյանը և Աշոտ Աղաբաբյանը կփորձեն խելամիտ որոշում գտնել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հրազդան» մարզադաշտի համար փորձելու է խելամիտ լուծում գտնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ես մեկ անգամ արդեն հանդիպել եմ մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի հետ: Եվս մեկ անգամ էլ առաջիկայում կհանդիպենք և կփորձենք խելամիտ լուծում գտնել»,-ասել է Վանեցյանը:
«Հրազդան» մարզադաշտը HSBC բանկում գրավ է դրված 26 միլիոն դոլարի դիմաց: Մարզադաշտը կրկին շահագործելը բարդ հարց է, քանի որ վերակառուցման համար հսկայական գումարներ են պահանջվում: