
«Մենք կարող ենք հաղթել ՉԼ-ն և Իսպանիայի գավաթը». Ռամոսը մոտիվացրել է թիմակիցներին

Իսպանիայի առաջնության «Էսպանյոլի» դեմ խաղից հետո «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մադրիդյան ակումբի խաղացողների համար թիմային ընթրիք է կազմակերպել:
Թիմի ավագը հրավիրել է ակումբակիցներին Մադրիդի ամենաշքեղ ռեստորաններից մեկը: Ընթրիքին մասնակցել են բոլորը, բացի Կեյլոր Նավասից, Թոնի Քրոսից և Գարեթ Բեյլից, ովքեր ունեին ժողովը բաց թողնելու պատճառներ:
«Մենք կարող ենք հաղթել Չեմպիոնների լիգան և Իսպանիայի գավաթը»,- ասել է Ռամոսը, ով Մարսելոյի հետ ամենաակտիվ խոսնակներից է եղել: Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, խաղացողները որոշել են ավելի մեծ ջանքեր գործադրել՝ օգնելու այն ֆուտբոլիստներին, որոնց գործերը հիմա այնքան էլ լավ չեն (օրինակ՝ Իսկոյին):
ՉԼ-ի 1/8 եզրափակչում մադրիդցիները կխաղան «Այաքսի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը