
Անթոնի Մարսիալը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Մարսիալի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուլե-Գունար Սուլշերին և ամբողջ մարզչական շտաբին՝ ինձ հավատալու համար: Նրանք օգնեցին ինձ դուրս գալ նոր մակարդակի վրա: Վստահ եմ՝ հաջորդ տիտղոսը սարերի ետևում չէ»,- ասել է Անթոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել կոնֆլիկտ Մարսիալի և Մոուրինիոյի միջև: Պորտուգալացի մարզիչը պլանավորել էր վաճառել ֆրանսիացուն, բայց ղեկավարությունը արգելափակել էր գործարքը: Այդ ժամանակ Անթոնին հրաժարվեց նոր պայմանագրի ստորագրումից, բայց Ժոզեի հեռանալուց հետո համաձայնեց գործարքին:
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2015 թվականին, 60 մլն եվրոյով:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերում 23-ամյա հարձակվողը դարձել է 8 գոլի և 1 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը