
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից, եւս 11 տոկոսը չեն կարողանում մտնել իրենց օգտահաշիվներ:
Ծառայության աշխատանքում խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում եւ Բրազիլիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: