
Շատ համեղ տնական կոնֆետներ՝ կոկոսով և պնդուկով

Բաղադրիչներ
1. Կոկոսի քերուկ – 200 գ
2. Խտացրած կաթ – 100 մլ
3. Կակաո
4. Պնդուկ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցում բովել պնդուկը:
2. Խտացրած կաթն աստիճանաբար լցնել կոկոսի քերուկի վրա, խառնել:
3. Ձևավորել կոնֆետներ կաղապարների օգնությամբ կամ ձեռքով, մեջը պնդուկ դնել:
4. Սառեցնել սառնարանում:
5. Կոնֆետները թավալել կոկոսի քերուկի կամ կակաոյի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը