Բաժիններ՝

Որոնք են ամենաանվտանգ երկրները՝ միայնակ ճամփորդողների համար

Սինգապուրն ամենաանվտանգ երկիրն է ճանաչվել միայնակ ճամփորդողների համար: Այդ մասին հայտնել է Lonelyplanet-ը: Անվտանգ երկրների ցուցակը կազմելու համար, որոնք հարմար են անհատական ուղեւորությունների համար, ամրագրման ծառայություններից մեկի փորձագետներն ուսումնասիրել են ՝ Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը եւ Իրավակարգի վերաբերյալ Գելապի ինստիտուտի գլոբալ զեկույցը:

Հետազոտողները հարցում են արել 142 երկրների բնակիչների, թե նրանք արդյոք իրենց անվտանգ են զգում միայնակ գիշերելով, վստահում են նրանք արդյոք տեղական ոստիկանությանը, արդյոք նրանք երբեւիցե ենթարկվել են հարձակման: Պատասխանները վերածել են միավորների, որոնք կազմել են յուրաքանչյուր երկրի իրավակարգի ինդեքսը:

Միայնակ ճամփորդությունների համար ամենաանվտանգ երկրներն են դարձել Սինգապուրը, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան եւ Ուզբեկստանը: Տասնյակում տեղ են գտել են նաեւ Հոնկոնգը, Շվեյցարիան, Կանադան, Ինդոնեզիան եւ Դանիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս