Բաժիններ՝

Օզի Օսբոռնը հիվանդության պատճառով հետաձգել է համերգները Եվրոպայում

Ամերիկացի լեգենդար երաժիշտ եւ Black Sabbath խմբի հիմնադիր Օզի Օսբոռնը Եվրոպայում «No More Tours 2» շրջագայության շրջանակներում պլանավորված համերգները հետաձգել է թոքաբորբի զարգացման սպառնալիքի պատճառով։

Facebook-ում Օսբոռնի պաշտոնական էջում հաղորդվում է, որ գրիպով հիվանդանալու կապակցությամբ հունվարի 29-ին Օսբոռնն ստիպված է եղել հետաձգել առաջին չորս համերգները Եվրոպայում: Ավելի ուշ հայտարարություն է հայտնվել այն մասին, որ Օսբոռնին ախտորոշել են վերին շնչուղիների սուր վարակ, որը, բժշկի կարծիքով, կարող է վերաճել թոքաբորբի՝ հաշվի առնելով ելույթները համերգների ժամանակ եւ ձմեռ ժամանակ Եվրոպայով ուղեւորությունների ինտենսիվ գրաֆիկը: Այդ պատճառով որոշում է ընդունվել հետաձգել բոլոր ելույթները Եվրոպայում, որոնք պլանավորված էին հունվարի 30-ից մինչեւ մարտի 3-ն ընկած ժամանակաշրջանում:

«Ես կցանկանայի իմ բոլոր երկրպագուներից, որոնք այս բոլոր տարիների ընթացքում այնքան լոյալ են եղել իմ նկատմամբ, իմ խմբից, իմ թիմից եւ Judas Priest-ից (ռոք-խումբ, որը երաժշտի հետ համատեղ ելույթ է ունենում շրջագայության շրջանակներում) ներողություն խնդրել այն բանի համար, որ ձեզ անհարմար կացության մեջ դրեցի»,-հայտարարել է Օսբոռը:

Երաժիշտը նաեւ խոստացել է որ Եվրոպայում շրջագայությունը կկայանա:
Օսբոռնը պետք է ելույթ ունենար Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում, Իտալիայում եւ Իսպանիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս