Բաժիններ՝

Մաասը Վաշինգտոնում Փոմպեոյի հետ կքննարկի ՄՓՀՀՊ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հունվարի 23-ին կուղեւորվի ԱՄՆ, որտեղ Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Փոմպեոյի հետ կքննարկի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին կայացած ճեպազրույցում հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«ԱԳ նախարար Մաասը հունվարի 23-ին այցով կուղեւորվի ԱՄՆ, նա կայցելի Վաշինգտոն եւ Նյու Յորք»,-ասել է նա: «Մենք ցանկանում ենք ազդանշան տալ այն մասին, որ պատրաստ ենք ակտիվորեն հանդես գալ ճգնաժամերի կարգավորման օգտին»,-նշել են ԱԳՆ-ում:

«Հունվարի 23-ին Մաասը քաղաքական բանակցություններ կվարի Վաշինգտոնում, այդ թվում՝ պետքարտուղար Փոմպեոյի հետ: Խոսքը ՄՓՀՀՊ-ի, ինչպես նաեւ միջազգային այլ թեմաների մասին է, օրինակ, Սիրիայի իրադրության»,-հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Հունվարի 24-ին Մաասը կայցելի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանավեճերին: Ծրագրում ներառված են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:

ԱԳ նախարարությունում նշել են, որ հունվարի 18-ին Մոսկվայում Մաասն «ընդգծել է ՄՓՀՀՊ-ի պահպանման կարեւորությունը»: Գերատեսչությունում հերթական անգամ կարծիք են հայտնել, թե Մոսկվան պետք է ապացուցի, որ իր կողմից պայմանագրի ենթադրյալ խախտումների հետ կապված մեղադրանքներն անհիմն են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս