ՀՀ առողջապահության նախարարը վրացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանում սուր շնչական վարակների սեզոնային իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Վրաստանի իր գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանում սուր շնչական վարակներով հիվանդացության հետ կապված։ Նախարարի պաշտոնակատարը այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում: «Նա ինձ տեղեկացրեց, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ և համապատասխանում է սեզոնին։ Նաև տեղեկացրեց, որ արդեն կա հիվանդացության անկման միտում։ Մեր համապատասխան ստորաբաժանումները մշտական կապի մեջ են իրար հետ և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ»,-նշված է գրառման մեջ։

Արսեն Թորոսյանը կոչ է արել հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ «Դրանով մենք կկանխենք սուր շնչական վարակների հետագա տարածումը»,-գրել է նա։

Դպրոցների աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում Է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները մինչեւ հունվարի 18-ը ներառյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031