Բաժիններ՝

Գոդինը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» հերթական առաջարկը

Ուրուգվայցի պաշտպանը չի ուզում տեղափոխվել անգլիական ակումբ: Ինչպես հաղորդում է Tutto Mercato-ն, «Ատլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը:

Անգլիական ակումբը մի քանի փորձ է ձեռնարկել ստորագրելու ուրուգվայցի կենտրոնական պաշտպանին, սակայն կողմերի միջև բոլոր բանակցություններն ավարտվել են անհաջողությամբ:

Այս շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել է Գոդինին 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 8.6 մլն աշխատավարձով, սակայն ֆուտբոլիստին այդ պայմանները ձեռնտու չեն եղել:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Գոդինը համաձայնեցրել է պայմանագիրն «Ինտերի» հետ և պետք է միանա ներաձուրիներին հաջորդ ամռանը:

Ուրուգվայցու գործող պայմանագիրն «Ատլետիկոյի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031