
MasterCard-ը որոշել է հրաժարվել լոգոտիպի անվանումից

MasterCard միջազգային վճարային համակարգը որոշել է փոխել լոգոտիպը՝ դրանից հանելով անվանումը: Ընկերության խորհրդանիշը կմնան փոխհատվող դեղին եւ կարմիր շրջանները: Այդ մասին ասված է MasterCard-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: Առանց անվան հիշատակման լոգոտիպը կհայտնվի բոլոր քարտերի, առեւտրական կետերի եւ երաշխավորական օբյեկտների վրա ինչպես իրական կյանքում, այապես էլ առցանց ռեժիմով:
Ինչպես պարզաբանել է MasterCard-ի շուկայավարման բաժնի ղեկավար Ռաջա Ռաջամանարը, փոփոխություններն արտացոլում են արդի թվային աշխարհի պարզության ձգտումը: Բացի դրանից, հարցումների համաձայն՝ մարդանց ավելի քան 80 տոկոսը փոխհատվող դեղին եւ կարմիր շրջաններով ճանաչում է MasterCard-ի լոգոտիպն առանց անվան հիշատակման:
Միացյալ Նահանգների MasterCard-ը մեծությամբ երկրորդ վճարային համակարգն է աշխարհում: 2018 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալներով՝ MasterCard եւ Maestro բրենդների ներքո թողարկվել է 2,5 միլիարդ քարտ: Փոխհատվող շրջաններն ընկերության խորհրդանիշն են ավելի քան 50 տարի, հաղորդել է «Ինտերֆաքսը»: