Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի առաջնորդը Սի Ցզինպինի հրավերով ժամանել է Չինաստան

ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի միջազգային բաժնին:

Նրա տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի այցը կշարունակվի մինչեւ հունվարի 10-ը: Իր հերթին Kyodo գործակալությունը նշում է, որ այդ այցի ընթացքում սպասվում է Կիմ Չեն Ունի եւ Սի Ցզինպինի անձնական հանդիպումը:

Չինաստան ԿԺԴՀ-ի ղեկավարի՝ անցյալ տարվա գարնանից ի վեր արդեն չորրորդ ուղեւորության հաստատումը, ինչպես հարտնել է Yonhap գործակալությունը, հայտնվել է այն մասին հաղորդագրությունից հետո, որ Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյային փոխադրող գնացքը հունվարի 7-ին հատել է Չինաստանի հետ սահմանը:

Ինչպես հունվարի 8-ին հայտնել ժողովրդական հանրապետության կենտրոնական թերթը՝ Nodong Sinmun-ը, Կիմ Չեն Ունին Չինաստան ուղեւորության ընթացքում ուղեկցում են Կորեայի աշխատանքային կուսակցության Միասնական ճակատի բաժնի վարիչ Կիմ Յոն Չհոլը, որը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս