Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Հունվարի 3-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Լազյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակչին 4-րդ հարկի իր բնակարանից «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Թ. Ու.-ին (ծնված 1938 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Օ. Հ.-ին (ծնված 1936 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 3-ին, ժամը 06:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնված 1930 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: