
Ամանորյա սպիտակ Մոխիտո

Բաղադրիչներ
- Կիտրոնի հյութ – 1 հատ
- Անանուխի տերև – 8 հատ
- Շաքարավազ – 1 թ/գ
- Սպիտակ ռոմ – 2 թ/գ
- Կոկոսի ռոմ – 1 թ/գ
- Կոկոսի կաթ – 1/4 բաժակ
- Հանքային ջուր
- Նռան հատիկներ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
- Բաժակի մեջ խառնել կիտրոնի հյութը, շաքարավազը և անանուխի տերևները: Բաժակի կեսը սառույցով լցրեք:
- Բլենդերով խառնել սպիտակ ռոմը, կոկոսի ռոմը և կոկոսի կաթը: Պետք է ստացվի միասեռ զանգված: Ստացված զանգվածը լցնել սառույցով և կիտրոնահյութով լի բաժակի մեջ, միախառնել: Վրան մի փոքր հանքային ջուր լցնել:
- Զարդարել նռան հատիկներով և անանուխի տերևներով: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը