3 համեղ բաղադրատոմս, որոնք կօգնեն ազատվել ավելորդ ճարպից

Բանանը պետք է կազմի առողջ սննդակարգի անբաժանելի մասը: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ բանանը, ի թիվս այլ սննդարար նյութերի, հարուստ է նաև B խմբի վիտամիններով, որոնք կարևոր են մթերքն էներգիայի վերածելու համար: Բանանի համադրությունն այլ մրգերի հետ կօգնի ակտիվացնել ճարպերի այրումը:

Բանանով կոկտեյլ. բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ քունջութ (կոկտեյլը պատրաստելուց 1-2 ժամ առաջ թրջեք ջրում)
  • 2 ճաշի գդալ կտավատի սերմեր (կոկտեյլը պատրաստելուց 1-2 ժամ առաջ թրջեք ջրում)
  • 1 նարնջի հյութ
  • 1 թեյի գդալ մեղր:

Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում այնքան, մինչև միասեռ զանգված ստանաք: Օգտագործեք նախաճաշին կամ օրվա ընթացքում:

Բանանով և սպանախով կոկտեյլ. բաղադրիչներ

Կարդացեք նաև

  • թարմ սպանախ
  • 100 մլ յոգուրտ կամ կեֆիր
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 բանան:

Բաղադրիչները հարեք բլենդերում, ստացեք միասեռ զանգված: Օգտագործեք նախաճաշին, օրվա ընթացքում՝ որպես ընդմիջում:

Բանան և հատապտուղներ. բաղադրիչներ

  • 100 մլ ջուր կամ բուսական կաթ
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1 բանան
  • մի բաժակ հատապտուղ:

Բլենդերում հարեք բաղադրիչները, ստացեք միասեռ զանգված: Օգտագործեք առավոտյան կամ ցերեկվա ժամերին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս