«Միայն «Մանչեսթեր Սիթին» կարող է կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիին»». Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ԱՊԼ-ի չեմպիոնության մասին մտքերով:
17 տուրերից հետո «Լիվերպուլը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
«Մենք չենք մտածում «Մանչեսթեր Սիթիի» արդյունքների մասին: Չեմպիոնությունը չի որոշվում մեկ խաղային օրում:
Հիմա դեկտեմբեր է, «Տոտենհեմը» հետ է մնում մեզնից 6 միավորով: «Չելսին» և «Արսենալը» մոտ են տեղավորված, այնպես որ, շատ բան կարող է տեղի ունենալ:
Ինչո՞ւ «Լիվերպուլը» պետք է մտածի միայն այդ մրցակցի մասին, ասես մենք միակն ենք, ով կարող է կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիին»:
Անկեղծ ասած, միայն «Մանչեսթեր Սիթին» կարող է կանգնեցնել «Մանչեսթեր Սիթիին»: Մենք պետք է ցուցադրենք մեր ֆուտբոլը և փորձենք հնարավորինս շատ միավորներ հավաքել»,- Կլոպին է մեջբերում Telegraph-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը