«Մանչեսթեր Յունայթեդը» պատահաբար հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը
Երեքշաբթի «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ Ժոզե Մոուրինիոն ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից: Ավելի ուշ, մանկունյանցիների պաշտոնական կայքում լուր հայտնվեց նորվեգիացի Ուլի-Գունար Սուլշերի՝ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակվելու մասին, բայց հրապարակումն անմիջապես ջնջվեց:
«Սուլշերը դառնում է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար թրեբլի ձևակերպումից 20 տարի անց («Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի առաջնության, Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները) և խփեց հենց այն գնդակը «Քամփ Նոու» մարզադաշտում (խոսքը գնում է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բավարիայի» դարպասին Սուլշերի խփած գոլի մասին)»,- հեռացված հրապարակումն է մեջբերում Goal-ը:
Բացի այդ, նշանակման մասին իր թվիթերյան էջում հայտնել էր նաև Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը և նույնպես անմիջապես հեռացրել է թվիթը.
«Ֆուտբոլի մեծ օր Նորվեգիայի համար: Ուլե-Գունար, մաղթում եմ հաջող վերահսկողություն «Կարմիր սատանաների» նկատմամբ»:
Ժոզե Մոուրինիոն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին և այդ ընթացքում թիմի հետ նվաճեց Անգլիական լիգայի գավաթը, Անգլիայի սուպերգավաթը և Եվրոպայի լիգան:
Սուլշերի ներկայիս աշխատանքի վայրը նորվեգիական «Մոլդեն» է:
— Drafts 2.0 (@drafts_2) December 19, 2018
Պատրաստեց Անի Գաբուզյանը