Նոր տարանցիկ չվերթներ Հայաստանից և դեպի Հայաստան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Հեռավոր թռիչքների պարագայում Հայաստանը միշտ էլ որոշակի խնդիրներ է ունեցել՝ կապված տարանցիկ չվերթների հետ: Խոսքը մասնավորաբար գնին ու թռիչքի տևողությանն է վերաբերում:
Սակայն, կարծես թե, առաջիկայում Հայաստանը աշխարհին կապող նոր տարբերակ է բացվում: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, 2019 թվականի ապրիլի սկզբներից կգործեն ավիաչվերթներ նոր տարանցիկ ուղղությամբ, այն է՝ Բուխարեստով:
Փաստն ինքնին էական է այն առումով, որ Բուխարեստով տարանցիկ թռիչքները կլինեն անհամեմատ ավելի էժան, թռիչքների տևողությունը կկրճատվի, իսկ սպասարկումը կիրականացվի միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան:
Մեր աղբյուրների պնդմամբ, նման նախաձեռնությամբ հանդես է գալու SKY TEAM–ի անդամ «Տարոմ» ռումինական ավիաընկերությունը:
«Փաստ» թերթի հարցմանն ի պատասխան, այս ավիաընկերությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը ու նշեցին, որ առաջիկայում հանդես կգան մանրամասն տեղեկատվությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: