
Ձկնային կոտլետ. ողջույն 90-ականներից

Բաղադրիչներ
1. Պահածոյացված ձուկ՝ սեփական յուղի մեջ – 1 բանկա
2. Խաշած բրինձ – մի քանի գդալ
3. Սերուցքային պանիր
4. Ձու
Պատրաստման եղանակը
1. Պահածոյացված ձուկը լցնել տարայի մեջ, վրան ավելացնել քերիչով անցկացրած պանիրը:
2. Ավելացնել ձուն և բրինձը:
3. Խառնել բոլոր բաղադրիչները:
4. Աղ ավելացնել պետք չէ:
5. Ստացված զանգվածը մի քանի ժամով դնել սառնարանում:
6. Կոտլետները պատել պաքսիմատով և տապակել երկու կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը