Արտակ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին

«Արդարադատության նախարարությունն ու նախարարը դատաքննություն չեն իրականացնում, արդարադատություն չեն իրականացնում։ Մենք միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ենք կատարում։ Մանվել Գրիգորյանի մասով հարցը գտնվում է նախաքննության փուլում, և իրենք պետք է այս հարցը լուծեն՝ նշանակելով փորձաքննություն՝ պարզելու համար համատեղելիությունը նրա առողջական վիճակի ու ազատազրկման։ Այնպես որ, այս հարցը պետք է ուղղվի նրանց»,- պատասխանելով այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարում է, որ իր պաշտպանյալը 17 հիվանդություն ունի, բայց ոչ մի կերպ ազատ չի արձակվում՝ գուցե հանրային ճնշման կամ այլ ազդեցության տակ, այսօր իր ասուլիսի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ որպես իրավապաշտպան՝ ինքը կաշկանդված է Արդարադատության նախարարի կարգավիճակով։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ օրերս նախարարը գնացել էր ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, արդյո՞ք նա  հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի կամ Մանվել Գրիգորյանի հետ, Արտակ Զեյնալյանը մասնավորապես ասաց.

«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրված է կալանքը, նրանք դատապարտյալներ չեն, և այստեղ կա տարբերություն։ Դատապարտյալի վերաբերյալ ազատ է պաշտոնատար անձը հայտարարել նրան այցելելու վերաբերյալ, քան կալանավորին այցելության դեպքում, ուստի ես ձեռնպահ կմնամ որևէ փաստ ասել նրանց այցելելու մասով։ Սակայն ես կարող եմ ասել, և կարծում եմ, նաև հասարակական պահանջ կա, որ այցելել եմ Նաիրի Հունանյանին ու խցում առանձնազրույց ունեցել նրա հետ»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս