ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Ֆրանիսյաի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո գումարի ծախսեր:
Ինքնաթիռներ արտադրող ամերիկյան խոշորագույն «Boeing» ընկերությունը Թուրքիայում ինժեներա-տեխնոլոգիական կենտրոն է հիմնել։ Կենտրոնի բացման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը, ինչպես նաև ավիացիոն ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Որքան էլ փորձ է արվում հասարակության շրջանում տպավորություն ստեղծել, թե իշխանափոխությունից հետո արտաքին ներդրողները լրջորեն հետաքրքրված են Հայաստանի տնտեսությամբ, փաստն այն է, որ կառավարությունը տապալել է ներդրումային քաղաքականությունը, իր չհիմնավորված գործողություններով մեծ հարված է հասցրել երկրի առանց այդ էլ ցածր ներդրումային գրավչությանը։
Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին:
Եթե, Աստված մի արասցե, հեղափոխական իշխանությունը ձախողի, ապա հասարակության հարցուպատասխանը լինելու է Նիկոլ Փաշինյանի, ոչ թե «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ու դրա ներկայացուցիչների հետ:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 06:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին անցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ»,- ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության մեջ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իրատես» թերթը գրում է. «Հետընտրական մեկնաբանություններում հաճախ է հնչում, թե ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտվեցին, քանի որ հին դեմքերով էին քաղաքական պայքարի դուրս եկել, թեեւ խորհրդարան անցած ուժերից ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն էլ առանձնապես նոր դեմքերով չէին ներկայացել: Հատկապես` ԲՀԿ-ն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Սահմանադրության՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, եւ այդ տեղը ստանում է այն ոչ իշխանական կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրությունների արդյունքում առավել թվով քվեներ է ստացել: Այս դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման անշուշտ Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակության մեծամասնությունը վերահաստատեց իր համակրանքը փոփոխությունների հանդեպ ու դա արտահայտեց հեղափոխության թիմին ու հեղափոխության աջակիցներին ձայն տալով: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ամենաբարդ փուլ, մի փուլ, երբ հեղափոխությունը հաղթահարել է իր բոլոր արտաքին վտանգները, սպառնալիքները ու հիմա արդեն նոր որակի պատասխանատվության առջև է կանգնած:
Ռեյտինգայինի ձայները՝ ըստ նվազման առաջին 50-ը.
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարեւոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլեւ Աբրահամյանների էպոխան։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջեւ, ընտրություններից հետո ավելի է խորացել.
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր պառլամենտում «Իմ քայլը» կունենա բացարձակ մեծամասնություն՝ 88 մանդատ, եւ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանը՝ որեւէ խնդիր չեն ունենա օրենսդրական նախագծեր ընդունելու առումով։
«Գահերի խաղի» պաշտոնական YouTube-ալիքում հայտնվել է ութերորդ եթերաշրջանի թիզերը, որը վերջինն է լինելու։
Սանտա Կլաուսի հագուստով մի քանի հազար մարդ դեկտեմբերի 9-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մասնակցել է Ձմեռ պապերի ավանդական վազքին:
Ավստրալիայի Ալիս-Սփրինգս քաղաքի մերձակա արգելոցում սատկել է 12-ամյա Ռոջեր կենգուրուն, ոը մի քանի տարի առաջ սոցցանցերի աստղ էր դարձել անսովոր զարգացած մկանների շնորհիվ:
Ավստրալիայի բնակչուհի Իրեն Օ’Շիան կյանքի 103-րդ տարում ռեկորդ է սահմանել՝ դառնալով ամենատարեց պարաշյուտիստուհին:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառվում է երեք ննջասենյակներով բնակարան, որտեղ մինչեւ Քեմբրիջի դուքս Ուիլյամի հետ հարսանիքը բնակվում էր Քեյթ Միդլթոնը:
Շատ ժամեր համակարգչի էկրանի առջեւ եւ Համացանցում խաղերով զբաղվող երեխաների գլխուղեղը դանդաղում է իր զարգացման մեջ: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների (MIH) մասնագետները, որոնք ավարտել են բազմամյա հետազոտությունը, որոնց արդյունքների մասին հայտնել է Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը։
Երեխա: Ընկերասեր եք, գրավիչ: Յուրաքանչյուր բացվող առավոտ նվեր է ձեզ համար, քանի որ կյանքից միայն լավագույնն եք սպասում: Որպես կանոն՝ ձեր սպասումներն արդարանում են: Հետաքրքրվում եք նաև մյուսների կյանքով, նրանց տխրությունն ու ցավն ընդունում՝ որպես սեփականը: