
Թողարկվել է «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թիզերը

«Գահերի խաղի» պաշտոնական YouTube-ալիքում հայտնվել է ութերորդ եթերաշրջանի թիզերը, որը վերջինն է լինելու։
«Կրակ եւ սառույց: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը կսկսվի ապրիլին»,- ասված է տեսանյութի նկարագրության մեջ:
Հոլովակը տեւում է ընդամենը 54 վայրկյան, սերիալի գործող անձինք դրանում բացակայում են: Կադրերում ցուցադրված է, թե ինչպես են միմյանց ընդառաջ գնում սառույցն ու կրակը՝ պատելով գայլի, վիշապի ու առյուծի ֆիգուրները: Տեսանյութի ավարտին տարերքները բախվում են:
Նոյեմբերին ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Գահերի խաղի» ութերորդ՝ եզրափակիչ մասը, կթողարկվի 2019 թվականի ապրիլին: Պրեմիերայի ստույգ ամսաթիվը դեռեւս հայտնի չէ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: