Քեյթ Միդլթոնի բնակարանը վաճառքի են դրել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում վաճառվում է երեք ննջասենյակներով բնակարան, որտեղ մինչեւ Քեմբրիջի դուքս Ուիլյամի հետ հարսանիքը բնակվում էր Քեյթ Միդլթոնը: Այս մասին գրել է Daily Mail-ը:
Բնակարանը, որտեղ ժամանակին նաեւ ապրել է դքսուհու կրտսեր քույրը՝ Փիպա Միդլթոնը, գտնվում է Լոնդոնի Չելսիի հեղինակավոր շրջանում: Պաշտոնապես այն պատկանում է երկու քույրերի ծնողներին՝ Քարոլ եւ Մայքլ Միդլթոններին: Զույգը բնակարանը գնել է 2002 թվականին 780 հազար ֆունտով: Այժմ անշարժ գույքը գնահատվածէ 1,95 միլիոն ֆունտ:
Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը հարսանիքից հետո բնակություն են հաստատել Քենսինգթոնի պալատում: Փիպա Միդլթոնը 2017 թվականին ամուսնացել է մուլտիմիլիոնատեր Ջեյմս Մեթյուզի հետ, զույգը հինգհարկանի առանձնատուն է զբաղեցնում Լոնդոնի կենտրոնական մասում: Ջեյմսը՝ Փիպայի եւ Քեյթի եղբայրը, աշխատում եւ ապրում է Շոտլանդիայում: