Գիտնականները պարզել են, որ համակարգչային խաղերը և Համացանցը դանդաղեցնում են երեխայի ուղեղի զարգացումը
Շատ ժամեր համակարգչի էկրանի առջեւ եւ Համացանցում խաղերով զբաղվող երեխաների գլխուղեղը դանդաղում է իր զարգացման մեջ: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների (MIH) մասնագետները, որոնք ավարտել են բազմամյա հետազոտությունը, որոնց արդյունքների մասին հայտնել է Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքը։
Գիտնականների աշխատանքի առաջին արդյունքները, որոնք ուսումնասիրել են երեխաների գլխուղեղի գործառական վիճակը մագնիսառեզոնանսայն շերտագրության միջոցով, ցույց են տվել, որ այն սմարթֆոնների, մոնիտորների էկրանների, համակարգիչների առջեւ երկար ժամանակ անցկացնող երեխաների մոտ, որոնք թույլ են տալիս մասնակցել տեխնիկապես «ամենազարգացած» խաղերին, փոփոխություններ են նկատվում ուղեղի հյուսվածքների կառուցվածքում:
Ինչպես կարծում է ծրագրի ղեկավարներից մեկը՝ դոկտոր Գայա Դոուլինգը, հետազոտված երեխաների մագնիսառեզոնանսային շերտագրության տվյալները վկայում են գլխուղեղի կեղեւի՝ ամենազգայուն գոյացության, խիստ բարակելու մասին, որն արձագանքում է դրսից ստացվող ազդանշաններին եւ պատասխանատու է մարդու ինտելեկտուալ զարգացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: