Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
«Եթե քո դեմ պայքարում են կեղծ լուրերով, նշանակում է՝ այդ մարդկանց զինանոցն այդ է, ոչ թե ծրագրեր, օրենքներ գրելը։ Այդ մարդկանց նկատմամբ շարունակում եմ չունենալ դառնություն, և անձնական վատ վերաբերմունքի չեմ փոխակերպում»։
Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ մատուցվեց։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին այցելեցին Վանաձոր և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
Վրաստանի սահմանապահները երկիր չեն թողել Իրանի 200 քաղաքացիների, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին են եղել:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկման նպատակով վերջին մեկ շաբաթվա ընթացքում չհայտարարված այցեր են իրականացվել «Արմավիր», «Սևան», «Հրազդան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ:
«Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որոնցից 90%-ի՝ 4839 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին:
Սիրիայի Հալեպ քաղաքը խմելու ջրով ապահովող ջրազտման կայանի արդիականացման աշխատանքներն ավարտված են:
ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող, «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին, վերջինիս որդուն եւ քենակալին՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ուրֆա քաղաքում հացադուլ իրականացնելու պատճառով ձերբակալվել է Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 38 ներկայացուցիչ:
1988թ. երկրաշարժից 30 տարի անց Գյումրի քաղաքում 2856 բնակելի տնակ կա:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Այսօր Գյումրիում կառավարության արտահերթ արտագնա նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թ. ընթացքում կատարված և 2019 թ. ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույց։
Դեկտեմբերի 7-ին, ժամը 08:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հիշել է 1988 թվականի երկրաշարժի զոհերին:
Ռուսաստանն անհանգստացած է Բալկանյան տարածաշրջանի հետագա «յուրացման»՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ջանքերի ուժեղացումից, ինչը տանում է նոր տարանջատիչ գծերի առաջացման եւ Եվրոպայի ապակայունացման:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից երեք ամիս առաջ Արշակ Հակոբյանը բնակարան էր ստացել Լենինականի «Վարդբաղ» թաղամասում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին: Գյումրիին ուղղված ՀՀ նախագահի բաց նամակը տպագրվել է ՀԲԸՄ ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում:
Այսօր կառավարությունն արտահերթ արտագնա նիստ է անցկացնում Գյումրիում։ Նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սպիտակի մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, որին զոհ գնացին շուրջ 25 հազար հայրենակիցներ։ Նրա առաջարկով նիստի մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։
Երեսուն տարի առաջ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերակների վերածվեցին Հայաստանի հյուսիսային մասի մեկուկես տասնյակ քաղաքներ, շուրջ 60 գյուղ: Ընդամենը 35-45 վայրկյանում զոհվեց 25.000 մարդ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ «կուսակցությունները չեն հրավիրվելու պատոնակալման արարողությանը, բոլորին հրավիրելու են առանձնաբար:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձեւը, որը դատապարտում էր ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները։
Մեկնարկեց ՀՀ կառավարության արտագնա նիստը:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ առայժմ չեմ անդրադառնում իմ քրեական գործի մանրամասներին, միայն ցանկանում եմ հայտնել բոլորին, այդ թվում իմ ընկեր կոչվողներին, որ յուրաքանչյուր ոք մեղավոր է համարվում միայն այն ժամանակ, երբ կա դատավճիռ:
Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական համաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր էստոնացի գործընկերոջ՝ Սվեն Միկսերի հետ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 7-ին կհայտարարի երկրի Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հիզեր Նոյերթին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ նշանակելու իր որոշման մասին, որն այդ պաշտոնում կփոխարինի Նիկի Հեյլիին:
Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար:
ՀՀ կենտրոնական բանկը հայտնում է, որ դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան իրականացման և հաշիվների սպասարկման նպատակով դեկտեմբերի 8-ին (ժամը 9:00-ից 17:00-ն) ՀՀ կենտրոնական բանկում աշխատելու են համապատասխան ստորաբաժանումներ: