Նիկոլ Փաշինյանը կհասցնի՞ մեկնել Սանկտ Պետերբուրգ

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը պետք է որոշում կայացնի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով։

Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որ այսօրվանից գտնվում է արձակուրդում, որն էլ տևելու է մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ:

168.am-ը ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանից հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանը կհասցնի՞ մեկնել Սանկտ Պետերբուրգ։

«Վարչապետի պաշտոնական և արտասահմանյան այցերի վերաբերյալ հաղորդագրությունը մենք տալիս ենք այցից 1-2 օր առաջ, եթե այլ բան պայմանավորված չէ հյուրընկալող կողմից»,- ասաց Ա.Եղոյանը։

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս