Բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնությունում «Արագածը» շարունակում է անպարտելի մնալ:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Թուրքիան զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր կարող է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ երկրներից։ Այդ մասին հայտարարել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ։
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա»:
Հինգ զբոսաշրջիկների փոխադրող ուղղաթիռ է կորել Դոմինիկյան Հանրապետության հյուսիսում:
Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Այս մասին հայտարարվեց հեռուստամարաթոնի ավարտին՝ Երևանի ժամանակով ժամը 10:00-ին: Միաժամանակ նշվեց, որ հանգանակությունը դեռ շարունակվում է, հետևաբար գումարը կարող է աճել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջնակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին կրկեսի շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր թիմին կոնսոլիդացնելու նպատակով նրանց համոզել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» կրկին մաս է կազմելու կոալիցիոն կառավարությանը և ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած պայմանավորվածության՝ ստանալու է նախարարական պորտֆելների 1/3-ը:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. Ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Իրատես» թերթը գրում է. «Համապետական ու վարկանիշային ցուցակներ կազմելիս Հանրապետական կուսակցությունը դժվարին եւ բարդ ընտրության առջեւ է կանգնել:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ամեն առիթով խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քցել է իրեն եւ էլի մի քանի քաղաքական գործիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխության կազմակերպման գործում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ մսեղենը եփելուց առաջ չի կարելի լվանալ: Իսկ անվտանգ մսի տեսակներ գնելուց առաջ պետք է որոշակի գիտելիքի տիրապետել, որպեսզի հնարավոր լինի տարբերել, թե շուկայում կամ խանութի համապատասխան տաղավարում վաճառվող միսն ինչ որակի է: Իրականում միսը` որպես սպանդային միջոցով կենդանիներից ստացված մթերք, կարող է իրացվել երեք տարբերակով:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է արդյոք այնպիսի կադրային քաղաքականություն իրականացնել երկրում, որ կառավարման համակարգը շահի, որակյալ կադրերն անգործ չմնան, իսկ հասարակությունն էլ գոհ լինի իշխանությունների վարած կադրային քաղաքականությունից։ Կարծում եմ՝ ոչ կամ՝ գրեթե ոչ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիվն ավելի շատ է, քան 2017թ.: Բայց եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախորդ ընտրութուններում 8 քաղաքական ուժ էր, իսկ այս անգամ՝ 11-ը, ապա թվի ավելացումը հասկանալի է դառնում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ամռանը կառավարությունը փորձ արեց համատիրությունների հարցին օրենսդրական լուծում տալ, սակայն, ըստ Համատիրությունների զարգացման ասոցիացիայի նախագահ Արամ Գրիգորյանի, բարեբախտաբար, չիրականացրեց, քանի որ առկա խնդիրները չէր կարողանալու լուծել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ցուցակ կազմելիս առաջնային նայում ենք, թե մարդն ինչ ծառայություններ է մատուցում հայրենիքին, երկրին, ինչ արժեհամակարգ է կրում, եւ որեւէ կապ չունի, թե նա ում եղբայրն է»,- ասաց «Մենք» դաշինքի թեկնածու, ավագանու նախկին՝ «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, մեկնաբանելով, թե ինչու են իրենց ցուցակում ներառել գեներալ Մանվելի աներորդուն՝ Նազիկ Ամիրյանի եղբորը։
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլեւս չի իրականացվի:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների եւ համակիրների:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռուստաընկերությունում չգիտեն, թե ով է փոխարինելու լուրերի ղեկավար Վահագն Թեւոսյանին, որը ՔՊ համամասնական ցուցակով մասնակցում է ընտրություններին, բայց հայտնի չէ՝ կգնա պառլամե՞նտ, թե՞ կնախընտրի վերադառնալ Հանրային։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ղարաբաղյան բանակցությունների մասով բավականին ուշագրավ միտք հնչեցրեց․ ղարաբաղյան բանակցություններից տեղյակ մարդկանց թիվն անչափ սահմանափակ է, պետք է ընդլայնել տեղյակների շրջանակը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ մոտեցումը՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանին։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը եւս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլի ազգային ակումբի ղեկավար, դասախոս Նարինե Մկրտչյանը, ով օրերս հանդես եկավ մեր թերթում՝ նկարագրելով, թե ինչպես է ՔՊ վարչությունը «քաստինգ» անում պատգամավորության թեկնածուներին, պարզվում է՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մորաքույրն է։
Մեծ Բրիտանիայում չաու-չաու շնիկը ճաղավանդակում է հայտնվել այն բանի համար, որ կծել է ոստիկանի ձեռքը:
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի «Ձեւավորում» հուշերի գիրքը, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ին, հիթ է դարձել ԱՄՆ-ում եւ Կանադայում, որտեղ առաջին յոթ օրում դրա ավելի քան 1,4 մլն օրինակ է վաճառվել տպագիր ու թվային ձեւով:
Չինաստանում է ապրում աշխարհի ամենաբարձրահասակ 11 տարեկան աղջիկը, որի հասակը կազմում է 208 սանտիմետր: