«Եթե ԱՄՆ-ն Patriot-ների առաջարկ մեզ անի, մենք դա կգնահատենք». Քալըն

Թուրքիան  զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր կարող է գնել ոչ միայն Ռուսաստանից, այլև ուրիշ երկրներից։ Այդ մասին հայտարարել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, «Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան» խորագրով գիտաժողովի ժամանակ։

Քալընը, ընդգծելով, որ Թուրքիան ՀՕՊ համակարգերի անհրաժեշտություն ունի, ասել է.

«Այդ կարիքները հնարավոր չէ բավարարել միայն մեկ աղբյուրից։  Ի սկզբանե մենք կողմնակից ենք եղել ՀՕՊ համակարգերի դիվերսիֆիկացմանը և եթե ԱՄՆ-ն «Patriot»-ների վաճառքի, համատեղ արտադրության և տեխնոլոգիաների փոխանացման վերաբերյալ մեզ առաջարկ անի, մենք դա կգնահատենք»։

Անդրադառնալով Ռուսաստանից գնված, բայց դեռևս Թուրքիային չմատակարարված S-400-ների հարցին՝ Էրդողանի խոսնակն ասել է, որ դրանց առաջին խմբաքանակը կմատակարարվի գալիք տարեվերջին, իսկ այնուհետև Մոսկվան և Անկարան կզբաղվեն այդ համակերգերի համատեղ արտադրությամբ։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս