Բաժիններ՝

Աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն ապրում է Չինաստանում

Չինաստանում է ապրում աշխարհի ամենաբարձրահասակ 11 տարեկան աղջիկը, որի հասակը կազմում է 208 սանտիմետր: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Չժան Ցզիյույ անունով դեռահասն ապրում էՑզինան քաղաքում, որը գտնվում է երկրի արեւելքի Շանդունի նահանգում:

Նա սովորում է վեցերորդ դասարանում եւ երազում է դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի: Սպորտի նկատմամբ սերը նրան ներշնչել էմայրը, որն առաջ խաղում էր երկրի հավաքականում, իսկ այժմ մարզում է տեղի թիմը: Չնայած այն բանին, որ աղջիկը շատ ժամանակ է ծախսում մարզվելու վրա, նա լավ է սովորում, զբաղվում է երաժշտությամբ եւ պարերով: Չժանի մոր եւ հոր հասակը կազմում է 180 սանտիմետր, ինչը արտասովոր է չինացիների համար: Ահա թե ինչու նրանք չզարմացան, երբ վեց տարեկանում իրենց դուստրն արդեն աճել է մինչեւ 160 սանտիմետր:

Համադասարանցիները լավ են վերաբերվում աղջկան եւ նրան հաճախ խնդրում են իրենց ձեռքերի վրա բարձրացնել: Ոմանք գանգատվում են, որ ստիպված են լինում վիզը ձգել նրա հետ շփվելու համար. սովորաբար վեցերորդ դասարանցի չինուհու հասակը մոտավորապես 137 սանտիմետր է: Գիննեսի ռեկորդների գրքի վարկածով՝ ամենաբարձրահասակ աղջիկը համարվում է 12-ամյա Սոֆի Հոլինսը՝ Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքից: Սակայն նրա հասակն ընդամենը 188 սանտիմետր է: Հայտնի չէ, թե Չժանի ընտանիքը պատրաստվում է արդյոք նրան գրանցել որպես նոր ռեկորդակիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս