ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին մշտական հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը:
«Իշխանությունը ուժեղի դիրքերից պիտի ավելի համեստ լինի, էս երթերն ո՞ւմ աչքն է մտցնում»:
Մինչև նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածի մեկնարկը քարոզչությունն իրավաչափ է, և Ընտրական օրենսգրքի որևէ իրավանորմի խախտում առկա չէ:
«Դրական տեղաշարժեր են նկատվում վարկավորման ուղղությամբ, այդտեղ աճ է արձանագրվել: Մեր ունեցած իրավիճակի համար սա աննախադեպ է»:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Ազգերի լիգայի խորհրդանշական հավաքականի կազմում:
Այսու տեղեկացնում ենք, որ Միածնաէջ Մայր Տաճարի հիմնանորոգման և ամրակայման շինարարական աշխատանքների պատճառով տաճարը ժամանակավորապես փակ կլինի այցելությունների և արարողությունների համար:
Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝ վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ:
«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մյունխենյան ակումբում վարձակալության ժամկետի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ «Ռեալ», ում պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տալվորիկ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի կետում (Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ):
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 19.11.2018 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Արմեն Խոջոյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը աղավաղված լուրերի հոսքը կանխելու նպատակով կարևորում է Հայաստանում լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման պրակտիկայի կիրառումը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է վարչական ռեսուրսի օգտագործման և գիտակրթական հաստատությունների բնականոն գործունեությունը խաթարող կառավարության նոր, գաղտնի նախաձեռնությանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հաջորդ` 2019 թվականը, ծանր տարի է համարում սպորտի համար:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի կոմիսար Յոհաննես Հանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կոսովոյում եւ Մետոքիայում սրված իրադրությունը:
«Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանից հավելյալ ջրառ չլինի: Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ հէկ-երը ձմռան ամիսներին ջրամբարներից ջուր են վերցրել, ինչի պատճառով ջրամբարներում ջուրը քիչ է եղել, առաջացել է լրացուցիչ ջրառի պահանջ»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի աշխատանքներին:
Աֆղանստանի հարավ-արեւելքում առնվազն 12 զինծառայող է զոհվել մզկիթում իրականացված պայթյունի հետեւանքով, վիրավորների թիվը հասնում է 33-ի:
«Շատերը նշում են, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բայց, չէ՞ որ ոչ ոք չէր արգելում նոյեմբերի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քարոզարշավ իրականացնել։ Ի՞նչն է խանգարել նրանց։ Քարոզարշավը պարտադիր չէ զուտ քարոզարշավի ձևով անցկացնել, դրա տարբերակները բազմաթիվ են՝ մամուլի ակումբներում, հյուրանոցներում դահլիճների վարձակալություն, քո տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացում, և այլն։ Դա կարելի էր անել, բայց իրենք դա չարեցին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով քարոզարշավի մասին։
Նոյեմբերի 20-ից 24-ը 3-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Մինասյանի գլխավորությամբ անցկացվում են ենթակա զորամասերի հրետանու պետերի և հրետանու շտաբի պետերի հրամանատարական հավաքներ:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դուրս է եկել աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Նախագահական նստավայրում այսօր Հանրապետության նախագահի հատուկ մրցանակներ են հանձնվել «Սևան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակից երեք թիմերի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուն ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանն է, որի նվիրատվությունների ընդհանուր գումարը մոտեցել է 25 միլիոն դոլարի սահմանին:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց համար համագործակցության դռները փակ ու սպառված չեն, սակայն իրենք տարբեր են։ Մարուքյանը շեշտեց, որ իրենք տարբեր են եղել նաև «Ելքի» ներսում և ունեցել են տարբեր մոտեցումներ.
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու:
ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալուց հետո Ջիբրալթարի խնդրի շուրջ Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ փոխզիջում դեռեւս չի գտնվել, բայց ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ին նշանակված արտահերթ գագաթնաժողովը չեղարկված չէ:
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Արամ Սարգսյանը, Խաչատուր Քոքոբելյանը և Անժելա Խաչատրյանը նոյեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանների հետ:
«Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, վաղը ստուգելու է՝ եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։