![](/banners/BeFunky-design.jpg)
Խամես Ռոդրիգեսը ցանկանում է վերադառնալ «Ռեալ»
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/2223075-46360330-2560-1440.jpg)
«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մյունխենյան ակումբում վարձակալության ժամկետի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ «Ռեալ», ում պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները:
Չնայած այն հանգամանքին, որ ըստ պայմանագրի՝ գերմանական ակումբը մինչև 2019թ. հունիսի կես իրավունք ունի 42 մլն եվրոյով գնել խաղացողին, ինքը՝ կոլումբիացին, ցանկանում է վերադառնալ Իսպանիայի առաջնություն: Այս մասին հաղորդում է AS-ը:
Այժմ Խամեսը վերականգնվում է ծնկի վնասվածքից և դաշտ կվերադառնա 3-4 շաբաթ անց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը