
«Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է». Էմերիկ Լապորտ

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտը պատմել է, թե տվյալ պահին ով է, ըստ նրա, աշխարհի լավագույն պաշտպանը:
«Ցանկանո՞ւմ եմ լինել Եվրոպայի լավագույն պաշտպանը: Իհարկե: Յուրաքանչյուր պաշտպան ձեզ նույն բանը կասեր: Սերխիո Ռամոսը տվյալ պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է:
Մենք նվազագույնը պետք է համապատասխանենք նրա չափանիշերին, եթե ցանկանում ենք լինել նույնքան լավը, որքան Սերխիոն է: Թոփում լինելու համար պետք է միշտ առավելագույնը ցուցադրել, ինչպես դա անում է Ռամոսը:
Անգլիայում ֆուտբոլն այնպիսին է, ինչպիսին Իսպանիայում, բայց այստեղ ավելի շատ ֆիզիկական պայքար կա: Բայց ինձ դա դուր է գալիս, և ես արդեն ինձ զգում եմ՝ ինչպես տանը»,- Լապորտին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը