Բաժիններ՝

ԵԱՏՄ կազմում գտնվող Բելառուսն ինչո՞ւ է ավելի էժան գնով գազ ստանում, քան Հայաստանը. պարզաբանում է Գարեգին Բաղրամյանը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի խոսքով` Ազգային ժողովի կողմից վավերացված 2013-2014 թվականների միջպետական համաձայնագրի որոշ դրույթներ սահմանափակել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթը:

Լրագրողների հետ հանդիպմանը նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այս բոլոր դրույթները չեղարկելու հետ կապված բանակցություններ են ընթանում:

Գարեգին Բաղրամյանը հիշեցրեց, որ գազի սակագնի 189 դոլարից 156 դոլարի իջեցման արդյունքում ձևավորվող լրացուցիչ գումարներն ամբողջությամբ պահպանվում են գազամատակարար ընկերությունում:

«ԱԺ կողմից վավերացված նույն համաձայնագրի մեջ գրված է, որ 165 դոլարից 150 դոլարի իջեցման պարագայում կարող են նվազեցվել սակագները և հենց այդ չափով էլ 19 դոլարին կամ 9,3 դոլարին համարժեք դրամով գազի սակագինը նվազեցվել է 2016 թվականին:

Այնուհետև ռուսական «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից նախաձեռնություն է եղել 15 դոլարի չափով նվազեցնել գազի սակագինը, ինչը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ին: Այնուհետև նույն համաձայնագրով կա մի դրույթ, որով 2018 թվականին սահմանված սակագները պետք է պահպանվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՏՄ կազմում գտնվող Բելառուսն ինչո՞ւ է ավելի էժան գնով գազ ստանում, քան Հայաստանը, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ Բելառուսն անմիջապես սահմանակից է Ռուսաստանի Դաշնությանը, բնականաբար, նրան մատակարարվող գազը գոնե այն մասով, որ ռուսական կողմը վճարում է որպես տարանցում Վրաստանի Հանրապետությանը, պետք է տարբերվեր Հայաստանից գանձվող գնից:

«Բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ սահմանի գները լինեն համադրելի: Եթե Բելառուսին մատակարարվում է մի գնով, պետք է հաշվի առնել նաև այն տարանցման արժեքը, որը կպայմանավորվի Վրաստանի Հանրապետության հետ, և առնվազն հայկական կողմին էլ պետք է մատակարարվի այդ գնով»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս