
Patek Philippe ժամացույցը ռեկորդային 3,9 մլն դոլարով վաճառվել է Sotheby՚s-ի աճուրդում

Շվեյցարական Patek Philippe լեգենդար ժամացույցը՝ հավերժական օրացույցով սերիական քրոնոգրաֆը, մոտավորապես 3,9 միլիոն շվեյցարական ֆրանկով (3,88 միլիոն դոլարով) վաճառվել է Ժնեւում կայացած աճուրդում՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ:
Այդ մասին հաղորդվում է Sotheby՚s աճուրդային տան կայքում: Արծաթազօծված թվացույցով՝ շագանակագույն գոտուն հագցված ոսկե ժամացույցը ցույց է տալիս օրը, տարեթիվ-ամսաթիվը եւ Լուսնի փուլերը, այն ունի նաեւ քրոնոգրաֆ եւ լարվում է ձեռքով:
Ժամացույցը պատրաստվել է 1952 թվականին, դարձերեսի ոսկե կափարիչին փորագրված է «RC 1956 թվականի մայիսի 25», որտեղ տառեը նշանակում են առաջին տիրոջ անուն-ազգանվան սկզբնատառերը, որը մնացել է անհայտ:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, գնորդի ինքնությունը հայտնի չէ, բայց աճուրդի հաղթող է դարձել «պատառոտված ջինսով մի երիտասարդ ասիացի աղջիկ առեւտրասրահի վերջին շարքում, որը չինարեն է խոսել իր շարժական հեռախոսով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: