Բաժիններ՝

«Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լավ տիրապետում եմ». Արմեն Աշոտյանը` իր հասցեին հնչող հայհոյանքներին հակադարձելու մասին

«Յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է վատ զգա, և ես էլ եմ վատ զգացել: Մեծ է գայթակղությունը հենց տեղում պատասխանելու, բայց այդ մարդիկ չարաշահում են այն փաստը, որ ես հանրային գործիչ եմ ու չեմ կարող իրենց հայհոյանքին տասնապատիկ ավել հայհոյանք գրել: Ես արեշցի տղա եմ. հաստատ էդ բառապաշարին շատ լավ տիրապետում եմ, բայց ֆեյք չունեմ, որ մտնեմ, ասեմ ես ձեր… Հետո սկսեցի հասկանալ, որ սեռապաթոլոգիկ հայհոյանքներ գրող աղջնակները դժբախտ են: Այն մարդը, ով ֆիքսված է այդ պրոբլեմի վրա, դժբախտ է. նա բավարարված չէ: Եթե մարդը միշտ հայհոյանք է տալիս, կամ պատվեր է ստանում դրա համար, և նշանակում է, որ նա հոգին էլ է վաճառել, կամ մեջն այնքան չարություն կա, որ ես սկսում եմ խղճալ այդ մարդկանց: Ինձ հատկապես զվարճացնում է, երբ իմ սանրվածքով մարդիկ իմ նկարի տակ գրում են` այ, քաչալ»,- սոցցանցերում իր հասցեին հնչող անեծքների ու հայհոյանքների թեման մեկնաբանեց «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման երեկվա հյուր Արմեն Աշոտյանը:

Վերջինիս կարծիքով` դժբախտ է այն մարդը, ում կյանքի ամենավառ իրադարձությունը մինչ այժմ Բաղրամյան փողոցի հայտնի գիշերը իր հասցեին հնչեցված հայհոյանքն է, դժբախտ է այն աղջիկը, ով սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ ոչ միայն գիտի, այլև գրում է, դժբախտ է այն տղան, ով առյուծ է կտրում ֆեյսբուքում:

Այն հարցին, թե ում կցանկանար Արմեն Աշոտյանը տեսնել այն կողմում և ինչ կասեր այն կողմում տեսած իր սիրելիներին, ու երբ կանգներ Աստծո առաջ, Ա. Աշոտյանը պատասխանեց, որ ինքն իր երեխաներին դաստիարակել է այնպես, որ նրանք գիտեն` երեկոյան` քնելուց առաջ, լվացվելը կամ ատամ լվանալը կարող են մոռանալ, բայց աղոթել միշտ պետք է հիշեն:

«Եվ երբ երեկոյան ես մտնում եմ նրանց սենյակ «բարի գիշեր» մաղթելու, երկուսն էլ զուգահեռաբար աղոթում են: Կարծում եմ, որ սիրել և ներողամտություն հայցել բարձրյալից, պարտավոր է յուրաքանչյուր անձ, հատկապես` քաղաքական գործիչները, որոնք կորցնում են խիղճ, հարազատներին, ժամանակ, ներվեր և այլն: Կարծում եմ, որ Աստված վահան չէ, որով դու կարող ես փակել ախոյաններիդ բերանը, բայց Աստված տանիք է, որի տակ դու կարող ես գտնել քեզ»,- եզրափակել է ՀՀԿ նախընտրական համամասնական ցուցակի 5-րդ համարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս