Բաժիններ՝

Բակո Սահակյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է «Հեռուստամարաթոն 2018»-ին եւ Արցախում մի շարք ծրագրերին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են «Հեռուստամարաթոն 2018»-ի ընթացքին եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930