
Կաթնաշոռաբանանային բուլկիներ՝ առանց ալյուրի և ավելորդ կալորիաների

Բաղադրիչներ
1. Յուղոտ կաթնաշոռ – 200-250 գ
2. Բանան – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը պատառաքաղով տրորել:
2. Բանանը մանր կտորների բաժանել կամ անցկացնել քերիչով, ավելացնել կաթնաշոռին և լավ խառնել:
3. Պերգամենտով պատված տապակի վրա գդալով կլորներ ձևավորել ստացված զանգվածից:
4. Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը