Բաժիններ՝

Մարիա Անտուանետայի մարգարտե կախազարդը ռեկորդային 36 մլն դոլարով վաճառվել է աճուրդով

Ֆրանսիայի Մարիա Անտուանետա (1755 – 1793 ) թագուհու ադամանդակուռ մարգարտե կախազարդը ռեկորդային 36 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby՚s-ի՝ Ժնեւում կայացած աճուրդում: Նոյեմբերի լույս 15-ի գիշերն այս մասին հաղորդվել է աճուրդային տան Twitter-ում։

«Նոր աճուրդային ռեկորդ մարգարտե զարդի համար: Այդ առանձնահատուկ անհավատալի չափի բնական մարգարիտը պատկանել է Մարիա Անտուանետա թագուհուն»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախապես լոտը գնահատվել էր 2 միլիոն դոլար: Եզրափակիչ գումարը մարգարտե զարդի համար ռեկորդային է դարձել աճուրդների ամբողջ պատմության ընթացքում:

Աճուրդի էին դրվել Մարիա Անտուանետայի 10 զարդեր, որոնք ոչ միայն ոսկերչական, այլեւ պատմական արժեք են ներկայացնում: Դրանք երկու հարյուր տարվա ընթացքում թաքցված են եղել լայն հանրության աչքից: Բացի կախազարդից, դրանց թվում էին թագուհու մարգարտե եւ ադամանդե ականջօղերը, ինչպես նաեւ ավելի քան 300 բնակական մարգարիտներով շարված մանյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս