Բաժիններ՝

2017-ին 2․7 մլն մարդ Թուրքիայում ենթարկվել է ներքին միգրացիայի

2017թ․ ընթացքում Թուրքիայում 2 մլն 684․820 մարդ երկրի ներսում գաղթել է մի քաղաքից մյուսը։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ բնակության վայրը փոխած քաղաքացիների 49 տոկոսը կազմում են տղամարդիկ, 51 տոկոսը՝  կանայք։

2017թ․ ընթացքում ամենից շատ նոր բնակիչներ ընդունած նահանգը Թեքիրդաղն է։ Հաջորդում են Յալովան, Քոջաելին, Էսքիշեհիրը, Բիլեջիքը, Չանաքքալեն, Մուղլան, Դյուզջեն, Ուշաքը և Շըրնաքը։

Միևնույն ժամանակ, ամենից շատ քաղաքացիներ են հեռացել Բայբուրթից։ Իրենց բնակավայրը լքած քաղաքացիների թիվը մեծ է նաև Գյումուշհանեում, Աղրըում, Մուշում, Գիրեսունում, Արդահանում, Կարսում, Բիթլիսում, Օրդուում  և Վանում։

2017թ․ նույն նահանգի սահմաններում բնակության վայրը փոխած քաղաքացիների թիվը կազմել է 1 մլն 867․211։ Ամենաշատ բնակչություն ունցող նահանգներից Ստամբուլում բնակության վայրը փոխած քաղաքացիների թիվը կազմել է 515․842, Անկարայում՝ 183․122, Իզմիրում 122․640, Բուրսայում՝ 62․853 և Անթալիայում՝ 52․799։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս