«Լավ, նախկինները վատն էին, գործը չէին բացահայտում, բա այժմ նորերն են եկել, ու իբրև ազնիվ են, մաքուր են, թող բացահայտեն Մարտի 1-ը». Սամվել Նիկոյան

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին, նշեց, որ նախկին ընդիմությունը և ներկայիս իշխանություններն ամբողջ այս տարիների ընթացքում մարտի 1-ի զոհերի հարազատներին մի օր տանում էին Գլխավոր դատախազության, մի օր՝ խորհրդարանի, մի օր էլ՝ նախագահականի մոտ, և պահանջում էին բացահայտել այն մարդկանց, որոնց գործողությունների հետևանքով զոհեր են եղել։

«Ամբողջ 10 տարի օգտագործվել են զոհերի հարազատները՝ քարոզչություն իրականացնելու նպատակով։ Իշխանափոխությունից հետո անցել է 6 ամիս, նոր իշխանությունը, որը մասնակից է եղել մարտի 1-ի իրադարձություններին, այսօր կա՞ մեկ դեպք, երբ հայտնաբերած լինի որևէ մեկին և ապացուցի, որ նրա գործողության պատճառով զոհ է եղել։

Այս գործի բացահայտման հարցում շահագրգռված մարդկանցից մեկն եմ, քանի որ տեսել եմ զոհերի հարազատների արցունքները։

Եթե նախկին 10 տարիների ընթացքում ոչինչ չի արվել, այսօր իշխանության են եկել  մարդիկ, որոնք ինչ-որ բան պետք է անեին, ինչո՞ւ չեն անում։ Լավ, նախկինները վատն էին, գործը չէին բացահայտում, բա այժմ նորերն են եկել, ու իբրև ազնիվ են, մաքուր են, թող բացահայտեն»,- նշեց Սամվել Նիկոյանը։

Ըստ նրա, մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ գրեթե ամեն օր ՀՔԾ պետը և Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էին տարածում, նախկինում  դրանց հավատում էր՝ կարծելով, թե իրավական լուրջ հիմքեր ունեն, սակայն այժմ հասկացել է, որ դրանք ընդամենը հայտարարություններ են։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930