Բաժիններ՝

Պատահար Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին. ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում, կան տուժածներ

Նոյեմբերի 17-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» և «Opel Vectra» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս ուղևորն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Հ. Կ.-ին (ծնված 1996 թ.), Ա. Պ.-ին (ծնված 1966 թ.) և Հ. Մ.-ին (ծնված 1997 թ.), իսկ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Ս.-ին (ծնված 1957 թ.):

Տուժածները հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս