Բաժիններ՝

Ծանրամարտի հավաքականի մարզիչը կարծում է` Մարտիրոսյանը կարող է չեմպիոնական հաջողությունը կրկնել նաև Օլիմպիական խաղերում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը վստահ է, որ Սիմոն Մարտիրոսյանը կկարողանա աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել նաև 2020 թվականի Օլիմպիական խաղերում:

«Սիմոնի` աշխարհի չեմպիոնությունը տարիների երկար աշխատանքի արդյունք է: Սպասելի արդյունք էր, քանի որ հասունացել էր այս պահը, եկել էր ժամը: Օլիմպիական խաղերի ժամանակ ուզբեկ մարզիկը հաղթեց մեզ, հիմա մենք նրան: Հիմա հաշիվը 1:1 է, պետք է առաջ շարժվել: Հույս ունեմ, որ Սիմոնը կկարողանա այս արդյունքը կրկնել արդեն Օլիմպիական խաղերին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930