
«Մենք պատրաստ ենք մեռնել Սոլարիի համար: Իհարկե, ցանկանում ենք, որ նա մնա». Ալվարո Օդրիոսոլա

«Ռեալ Մադրիդի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան իր կարծիքն է հայտնել «Սելտայի» նկատմամբ հաղթանակի մասին (4:2):
«Սոլարիի ազդեցությո՞ւնը: Երբեմն ֆուտբոլում պատասխաններ չկան: Կարևոր չէ: Մենք մինչև մահ Սանտյագոյի կողքին ենք: Նա աստիճանաբար վստահություն է ձեռք բերում: Ամենակարևորն այն էր, որ հաղթեցինք ազգային հավաքականների հանդիպումների նախաշեմին:
Մենք չենք ընտրում մարզիչ: Որոշումներն ընդունվում են վերևում: Մենք պետք է աշխատենք հաղթահարել այս ճգնաժամը: Մենք պատրաստ ենք մեռնել Սոլարիի համար: Նա մեծ մարզիչ է, և, իհարկե, ցանկանում ենք, որ նա մնա:
Վնասվածքնե՞րը: Ֆուտբոլը կոնտակտային սպորտ է:Մենք խաղում էինք մեր խաղը, իսկ հակառակորդը շատ կոշտ հանդես եկավ: Շատ լավ է, որ մենք հաղթեցինք ընդմիջումից առաջ և ամեն ինչ ճիշտ արեցինք: «Սելտան» կոշտ հակառակորդ է, որը լավ հակագրոհներ ունի: Այսօր ճակատամարտ էր, բայց պատերազմում է անհրաժեշտ հաղթել:
Վերջին շաբաթները մեզ համար խնդրահարույց էին՝ վատ արդյունքներ, մարզչի հեռացումը: Բայց այդ ամենից հետո մենք վերականգնում ենք մեր վստահությունը և ցույց ենք տալիս, որ մենք լավ թիմ ենք»,- նշել է Օդրիոսոլան:
Սիրարփի Աղաբաբյան